Բաժիններ՝

Արտաքին ցնցումների ազդեցությունը գնահատվում է 200 միլիարդ դոլար. Ռուսաստանի ֆինանսների նախարար

RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Դաշնության խորհրդում կառավարական ժամի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսության համար բացասական միտումները կրում են տևական բնույթ: Նրա կարծիքով՝ այս անգամ տեղի չի ունենա նավթի գների արագ աճ, ինչպես որ եղավ 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ:

Սիլուանովը քիչ հավանական է համարել, որ մեկ բարել նավթի գինը վերստին կկազմի 100 դոլար. «Այսօր մեկ բարել նավթի գինը 50 դոլարից էլ ցածր է, և մենք հեռանկարում գնահատում ենք, որ այն կաճի մի փոքր, սակայն հազիվ թե վերադառնա 100 դոլարի կամ ավելի բարձր գնին, ինչին մենք ականատես ենք եղել ամիսներ առաջ:

Նավթի գները կպահպանվեն ոչ բարձր մակարդակի վրա, ինչի հետ կապված՝ որևէ մեկը չի պատրաստվում կրճատել իր արդյունահանումը: Արտաքին ցնցումներից վճարային հաշվեկշռի վրա հետևանքները գնահատվում են 200 միլիարդ դոլար: Դա առաջին հերթին կապված է նավթի գնանկման հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս