Amnesty İnternational-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել NIDA շարժման ակտիվիստներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ու անխոս ազատել կալանքի տակ պահվող NIDA շարժման 5 ակտիվիստներին:

Հայտարարույան մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիմելու արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին ներում է շնորհվել NIDA-ի ակտիվիստներ Զաուր Գուրբանլըին ու Ուզեիր Մամեդլիին, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին, ներում է շնորհվել Բախթիյար Գուլիևին ու Շահին Նովրուզլուին:

Սակայն դրա հետ մեկտեղ բանտում շարունակում են մնալ ազատ արտահայտվելու համար կալանավորված NIDA-ի հինգ ակտիվիստներ՝ Ռաշադատ Ախունդովը, Մամեդ Ազիզովը, Իլկին Ռուստամզադեն, Ռաշադ Հասանովն ու Օմար Մամեդովը:

NIDA-ի ակտիվիստները կալանավորվել են 2013 թվականի մարտի 10-ին Բաքվում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, որի մասնակիցները բողոքել են բանակում զինվորների մահվան դեպքերի դեմ: Ակտիվիստները դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս