Վլադիմիր Գասպարյան. «Ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»

«Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքերին:

Նա հաստատեց լուրերը, որ այդ օրը ակցիային մասնակցած անձանց հրավիրում են ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, թե դա արվում է ակցիայի կազմակերպիչներին բացահայտելու նպատակով:

Հարցին` արդյոք սահմանին տիրող լարվածութունը նշանակո՞ւմ է պատերազմի վերսկսում, նա պատասխանեց. «Ադրբեջանցիներ են, էլի: Պետք է լուրջ վերաբերվել, բայց չմոռանալ, որ ադրբեջանցիներ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031