Բաժիններ՝

ԵՄ-ը Վրաստանին հատկացրել է 13 միլիոն եվրո

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանում հատկացրել է 13 միլիոն եվրոյի տրանշ: Դա իրականացվել է դեռևս 2013 թվականի օգոստոսին հաստատված 46 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի վրացական գրասենյակը:

Վերջինիս հաղորդմամբ՝ երկրորդ տրանշը պլանավորված է հատկացնել 2015 թվականի կեսերին: Երկրորդ տրանշի ծավալը կազմելու է 23 միլիոն եվրո, որից 10 միլիոն եվրոն կազմելու է դրամաշնորհը, իսկ 13 միլիոն եվրոն լինելու է վարկի տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս