
Իրանի հետ գործարքն ատոմային մրցավազք կառաջացնի ողջ Մերձավոր Արևելքում. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անընդունելի է համարել Իրանի ու միջազգային հանրության միջև պատրաստվող գործարքը՝ զգուշացնելով, որ դա «այաթոլլահների վարչակարգին» հնարավորություն կտա սեղմ ժամկետում ստեղծել ատոմային ռումբ, որով էլ կտրվի ողջ Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը:
Նեթանյահուն խոստացել է «վճռորոշ ճակատամարտ տալ» Իրանի հետ ապագա համաձայնագրի դեմ: Օտար դեսպանների առջև ունեցած ելույթում Նեթանյահուն հայտարարել է, որ երբեք չի բացառել հարցի ռազմական լուծման հնարավորությունը՝ ընդգծելով, որ հրեա ժողովուրդը պետք է իրեն պաշտպանի ամեն տիպի սպառնալիքներից: