Բաժիններ՝

Գերմանիայում կստեղծվի հետխորհրդային երկրների հետազոտման ինստիտուտ

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ստեղծել Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի հետազոտման նոր ինստիտուտ: Իշխանությունների կարծիքով՝ երկրում բավարար չեն հետխորհրդային տիրույթի մասին գիտելիքները:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Առաջիկա տարիներին Գերմանիայի ԱԳՆ-ը տարեկան 265 միլիոն եվրո կհատկացնի ինստիտուտի զարգացման համար, որի բացումը տեղի կունենա արդեն այս տարի:

Ինստիտուտի ստեղծման համար հիմք են ծառայել Ուկրաինայի ճգնաժամն ու Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև Գերմանիայի կառավարության մոտ ստեղծված այն տպավորությունը, որ Գերմանիայում հետխորհրդային երկրների քաղաքականության, տնտեսության ու հասարակության մասին առկա գիտելիքների մակարդակը չի համապատասխանում ժամանակի պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031