
Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի փոխնախագահ և փաստաբան Գյունայ Իսմայլովայի անվտանգությունը, ով հարձակման է ենթարկվել երեկ.
«Միջադեպի հետ կապված՝ իշխանությունները պետք է անցկացնեն օպերատիվ ու բազմակողմ հետաքննություն և ապահովեն Իսմայլովայի անվտանգությունը: Մեդիա փաստաբանները մեծ դեր են խաղում ԶԼՄ-ների պաշտպանության ու նրանց աջակցության ապահովման, ինչպես նաև խոսքի ազատության խախտումների շուրջ դիտարկում իրականացնելու հարցերում»:
Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Խադիջա Իսմայլովային, Ռասուլ Ջաֆարովին և կալանքի տակ պահվող բոլոր լրագրողներին: