Բաժիններ՝

2014 թվականին նվազել է Ռուսաստանի արտաքին առևտրային շրջանառությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին 5.7 տոկոսով կրճատվել է Ռուսաստանի արտաքին առևտրային շրջանառությունը՝ նվազելով մինչև 794 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նախորդ տարի արտահանման ծավալը կրճատվել է 3.8 տոկոսով՝ նվազելով մինչև 507 միլիարդ դոլարի, իսկ ներկրումը՝ 8.9 տոկոսով և մինչև 287 միլիարդ դոլարի: Այդպիսով, նախորդ տարվա արդյունքներով անգամ աճել է Ռուսաստանի առևտրային հաշվեկշռի սալդոն:

Դա տեղի է ունեցել ռուբլու թուլացման պատճառով, որը հարկադրել է կրճատել ներկրումը: Մինևնույն ժամանակ նախորդ տարեվերջին գրանցված նավթի գնանկումը չի հասցրել արմատականորեն նվազեցնել արտահանման ծավալը:

Ամենաշատը տուժել են ԵՄ-ի երկրների հետ առևտրային հարաբերությունները: Մեկ տարում ԵՄ-ից ներկրումը կրճատվել է 12.2 տոկոսով՝ մինչև 118 միլիարդ դոլարի, իսկ արտահանումը՝ 7.1 տոկոսով և մինչև 262 միլիարդ դոլարի: ԱՊՀ երկրների հետ առևտրի ծավալը նվազել է 12 տոկոսով, ինչի հիմնական պատճառն Ուկրաինան է, ուր անկումը կազմել է 28 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս