Դուբայի օդանավակայանը 2014 թվականի արդյունքներով ճանաչվել է աշխարհի ամենաաշխույժ օդանավակայան
BBC-ի փոխանցմամբ՝ Դուբայի միջազգային օդանավակայանը ճանաչվել է աշխարհի ամենաաշխույժ օդանավակայան՝ գերազանցելով Լոնդոնի Heathrow օդանավակայանին:
ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանը 2014 թվականին սպասարկել է 70.5 միլիոն ուղևորի, մինչդեռ լոնդոնյան օդանավակայանի ցուցանիշը կազմել է 68.1 միլիոն ուղևոր: Նախորդ տարվա արդյունքներով՝ Դուբայի օդանավակայանում ուղևորների հոսքն աճել է 6.1 տոկոսով: