
Դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի. Արթուր Աբրահամ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը փոխանցել է մարզիկի՝ փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզապալատում կայանալիք` բռնցքամարտիկ Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտից առաջ հայ մարզիկի խոսքերը. Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»:
Արթուր Աբրահամը նաև հավելել է. «Դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: