«Մենք զիջելու տեղ չունենք, պետք է պահենք այն, ինչ ունենք այսօր և հաղթենք» (տեսանյութ)
«Ադրբեջանն անում է այն, ինչ անում է, իսկ Հայաստանը տալիս է համարժեք պատասխաններ: Զոհեր, իհարկե, լինում են: Այդ ամենը վերջացնելու միակ ճանապարհը պատերազմի արդյունքը ամրագրելն է քաղաքագիտական, դիվանագիտական ուղիով, ամրագրել վերջնականորեն և Ադրբեջանի հետ ստորագրել հաշտության պայմանագիր»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց 1991-1992 թթ. ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը՝ պատասխաելով 168.am-ի հարցին, թե մինչև ե՞րբ կարող է շարունակվել այս վիճակը, որ Ադրբեջանը բացահայտ պատերազմ չի սկսում, բայց ամենօրյա հարձակումներով կորուստներ է պատճառում հայկական կողմին:
Ըստ նրա՝ արտաքին ուժերի ազդեցության տակ ադրբեջանական հարձակումները շարունակվելու են. «Մի բան է պարզ՝ մենք զիջելու տեղ չունենք, պետք է պահենք այն, ինչ ունենք այսօր և հաղթենք: Հաղթանակը միանշանակ հնարին է: Ադրբեջանի դիվերասիոն հարձակումները նրան ոչինչ չեն տալիս, բացի խայտառակվելուց, որովհետև մեր պաշտպանական դիրքերը կառուցված են շատ ամուր: Ադրբեջանը ոչ մի շանս չունի հաղթանակի հասնելու»:
Մեր հարցին, թե սահմանին այս լարվածության ֆոնին, բազմաթիվ զոհերի առկայության պայմաններում, որքանո՞վ են տեղին վաղը Բանակի 23-ամյակի տոնակատարությունները, Վ.Շիրխանյանը պատասխանեց. «Նորմալ է: Բանակում գտնվող զինվորների համար դա շատ կարևոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում: