Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալը վրաց ժողովրդի ընտրությունն է. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին «Ռեդիսոն» հյուրանոցում մասնակցել է վրաց-լիտվական գործարար ֆորումի աշխատանքներին: Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի զարգացման կարևոր գործոնների թվում է նրա եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը:

Գարիբաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է, որ Եվրոպան վրաց ժողովրդի ընտրությունն է. «Եվրոպայի հետ մերձենալն ու եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալը մեր անխախտ որոշումն և վրաց ժողովրդի ընտրությունը: Դա ուղիղ կապ ունի Վրաստանի տնտեսական ու ժողովրդավարական նպատակամղված վերափոխման հետ:

Մենք մշտապես ասում ենք և հիմա էլ ասում ենք, որ նախորդ տարի ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը պատմական փաստաթուղթ է:

Դա գործողությունների մեր պլանն է, թե երկիրն ինչպես է զարգանալու հետագա 10 տարիներին ու ապագայում: Դա մեր երկրի եվրոպականացման ու արդիականացման պլանն է: Հիշեցնում եմ, որ Վրաստանի համար բացվել է 900 միլիոնանոց շուկա»:

Տեսանյութեր

Լրահոս