
Վրացական կողմը Հայաստանի հետ սահմանային անցակետում առգրավել է 6 կիլոգրամ կոկաին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել հայ-վրացական սահմանին՝ «Նինոծմինդա» անցակետում:
Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: Նրա խոսքերով՝ առգրավվել է 6 կիլոգրամ կոկային, որը երկիր են փորձել մտցնել Բուլղարիայի քաղաքացիները: Խադուրին հավելել է, որ գործը հանձնվել է ՆԳՆ-ին: