Վրաստանում համատեղ Ուսումնական կենտրոնը կբացվի մինչև տարեվերջ. Վերշբոու
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Վերշբոուն Վրաստան կատարելիք այցի շեմին հարցազրույց է տվել Վրաստանի Հանրային հեռարձակողին, որի ժամանակ հայատարարել է, որ Վրաստանում Ուսումնական կենտրոնը կբացվի մինչև 2015 թվականի ավարտը.
«Ես սպասում եմ Վրաստան այցելելուն: Դա կլինի լավ հնարավորություն՝ գնահատելու համար ՆԱՏՕ-ի գործընկեր-երկրի, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող երկրի առաջընթացը: Ուելսի գագաթաժողովի ժամանակ ընդլայնվեցին մեխանիզմները, որոնք անդամակցության համար կպատրաստեն երկրին:
Մենք աշխատում ենք համատեղ Ուսումնական կենտրոնի բացման վրա: Հուսով եմ և ակնկալում եմ, որ աշխատանքը կավարտվի մինչև տարեվերջ, և Կենտրոնը կբացվի արդեն 2015 թվականին:
Զորավարժություններ կանցկացվեն ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների համար: Վրաստանն ունի անհրաժեշտ մեխանիզմներ՝ ՆԱՏՕ-ի անդամակցելու պատրաստության համար»:
Ալեքսանդր Վերշբոուն Վրաստան կժամանի հունվարի 29-30-ին: