Մարգվելաշվիլին Մարիուպոլի հրետակոծումը որակել է որպես ահաբեկչություն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան նամակ է ուղարկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որում ափսոսանք է հայտնել և իր ցավակցություններն է հղել Մարիուպոլ քաղաքում անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ:

Հունվարի 24-ին հրետակոծության էին ենթարկվել Մարիուպոլի ծայրամասերը, ինչի հետևանքով զոհվել էր 30 և վիրավորվել էր ավելի քան 90 մարդ: Մարգվելաշվիլին Պորոշենկոյին հղած նամակում դա որակել է որպես ահաբեկչություն.

«Խաղաղ բնակչների վրա հարձակվելն անգամ պատերազմի պայմաններում հանդիսանում է ծանր հանցանք, և այն չպետք է միջազգային հանրության կողմից մնա անարձագանք»:

Մարգվելաշվիլին աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքերով՝ Վրաստանը հուսով է, թե Ուկրաինան կհաղթահարի առկա բարդությունները:

Տեսանյութեր

Լրահոս