Գարիբաշվիլու ուկրաինական այցը կարող է հետաձգվել. Վրաստանի ԱԳՆ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու, ինչպես նաև Վրաստանի կառավարության անդամների ուկրաինական այցը կարող է հետաձգվել, թեև այն տեղի է ունենալու անպայմանորեն:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնալ Դավիթ Կերեսելիձեն: Վրաստանի ԱԳՆ-ը նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց նախապատրաստվել Գարիբաշվիլու կիևյան այցին, որը պլանավորված էր հունվար-փետրվարին: ԱԳՆ-ում ընդգծել են, որ այցը կլինի ներկայացուցչական:
Կերեսելիձեն հայտարարել է, որ բոլոր համաձայն են, որ այցը տեղի է ունենալու, ուղղակի ժամկետը կարող է մի փոքր հետաձգվել: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Վրաստանի կառավարության ներկայացուցիչների այցը կլինի Ուկրաինայի ժողովրդին աջակցելու հաստատում և կնպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանը: