Ուկրաինան այլևս չկա, այն փլուզվել է. Ժիրինովսկի
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջանորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կարող են կանգնեցնել Ուկրաինայի արյունահեղությունը.
«Եթե նրանք անկեղծ են՝ որպես պետություն ու միջազգային ռազմա-քաղաքական կազմակերպություն, ապա ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ունակ են կանգնեցնել Պորոշենկոյին. նա կատարում է նրանց կամքը, նրանց սցենարները»:
Ժիրինովսկու խոսքերով՝ Ուկրաինայում վախենում են պատասխան հակահարձակումից, Մարիուպոլի անկումից և էլ ավելի շատ տարածքներ կորցնելուց. «Պետությունը հոգեվարքի մեջ է, ներկայումս տարվում է արտաքին կոսմետիկ նորոգում, ինչի համար էլ նրանք դեռ կանգուն են, սակայն Ուկրաինան այլևս չկա, այն փլուզվել է»: