
Վրաստանի ներքին գործերի նախարար է դարձել Վախթանգ Գոմելաուրին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր կազմակերպված հատուկ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նոր նախարարին: Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Վախթանգ Գոմելաուրին:
Գարիբաշվիլին հայտարարել է. «Ցանկանում եմ պաշտոնին ներկայացրել պարոն Գոմելաուրիին, ով մինչ այս աշխատում էր որպես ներքին գործերի փոխնախարար: Պարոն Գեմոլեաուրին ընդգծվում է իր ազնվությամբ ու սկզբունքայնությամբ»: Օտար լեզուներից Գոմելաուրին տիրապետում է ռուսերենին ու անգլերենին:
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հրաժարական էր ներկայացրել հունվարի 23-ին՝ իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ վերջին շրջանում իրեն մեղադրում են 2006 թվականին (նախկին իշխանությունների ժամանակ) իրականացված ոստիկանական հատուկ գործողության ժամանակ Զուրաբ Վազագաշվիլու սպանության մասնակիցներին: