Բաժիններ՝

Մուբարաքի որդիները Կահիրեի բանտից վերադարձել են տուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները դուրս են եկել բանտից: Այս մասին հայտարարել են Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչները:

Ալյա և Գամալ Մուբարաքներն ազատ են արձակվել Կահիրեի հարավում գտնվող «Տորա» ուղղիչ հիմնարկից և վերադարձել են տուն: Ավելի վաղ դատարանը որոշել էր ազատ արձակել կալանքի տակ պահվող Մուբարաքի որդիներին՝ կապված կոռուպցիոն գործի վերանայման հետ, որի շրջանակներում նրանցից յուրաքանչյուրին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման:

Նախկին նախագահն էլ տվյալ գործով դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, սակայն հետագայում հանվեցին Հոսնի Մուբարաքի ու նրա որդիների վրայից այդ մեղադրանքները: Տվյալ գործով նշանակվել է նոր հետաքննությունն: Հոսնի Մուբարաքն ու նրա որդիները մեղադրվել էին պետական միջոցներն ապօրինի յուրացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս