Բաժիններ՝

Կադիրովը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել արտերկրի հանգստավայրերից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռուսաստանցիներին կոչ է արել հրաժարվել արտասահմանյան հանգստավայրերից և հանգստանալ Ռուսաստանում: Այդ մասին նա գրել է Instagram-ում.

«Հանգիստը կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ չէ որևէ Եվրոպա: Դրա համար մենք ունենք հիանալի բնական, կլիմայական պայմաններ, որոնք շատ ավելի լավն են եվրոպականից: Միայն թե անհրաժեշտ է, որ բոլորը դեմքով շրջվեն դեպի իրենց Հայրենիք ու հավատան նրան»:

Ավելի վաղ իրենց հանգիստը երկրում անցկացնելու կոչով Ռուսաստանի քաղաքացիներին դիմել է «Ռոստուրիզմը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս