Բաժիններ՝

Ռուսաստանում աճել է եվրոյի ու դոլարի փոխարժեքը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրվելու հետ

РБК-ի փոխանցմամբ՝ արժույթների բորսային գները սկսել են աճել Ուկրաինայի արևելքում ճգնաժամի սրվելու պատճառով: Մոսկովյան բորսայի տվյալների համաձայն՝ եվրոյի փոխարժեքը տեղական ժամանակով ժամը 10:48-ին կազմել է 73.87 ռուբլի, իսկ դոլարի փոխարժեքը՝ 65.85 ռուբլի:

Հունվարի 23-ի համեմատ՝ եվրոյի պարագայում տարբերությունը կազմել է մոտ 1.7 ռուբլի, իսկ դոլարի դեպքում՝ 1.5 ռուբլուց էլ պակաս: Ռուբլու փոխարժեքի անկման պատճառն Ուկրաինայի արևելքի ռազմական հակամարտության էսկալացիան է: Չի բացառվում, որ դրա հետ կապված՝ Ռուսաստանին կարող են հեռացնել SWIFT միջազգային բանկային համակարգից:

Եթե անգամ ԵՄ-ը դեմ արտահայտվի այդ քայլին, ապա միևնույն է՝ ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանն անջատել բանկային համակարգից, և այդ դեպքում կարգելափակվեն ռուսական ու ամերիկյան բանկերի միջև գործարքները: Հունվարի 24-ին Մարիուպոլի բնակելի թաղամասերի հրետակոծության պատճառով զոհվել է առնվազն 30 և տուժել է մոտ 100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս