Ուկրաինան ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու հարցով դիմելու է Հաագայի դատարանին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը երկրի կառավարությանը հանձնարարել է սկսել Հաագայի դատարան դիմելու ընթացակարգը՝ կապված ահաբեկիչների կողմից մարդկության դեմ հանցանքներ գործելու հետ:
Խոսքը գնում է 2014-2015 թվականներին ահաբեկիչների կողմից Ուկրաինայի քաղաքացիների դեմ կատարած հանցանքների մասին: Ուկրաինայի կառավարությունը պահանջելու է նաև «ԴԺՀ»-ը և «ԼԺՀ»-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այդ որոշումներն ընդունվել են Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի երեկվա նիստում: