Բաժիններ՝

ԵՄ-ն արդեն իսկ դիտարկում է Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը. Կլիմկին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ԵՄ-ն արդեն իսկ լրջորեն դիտարկում է Ռուսաստանը SWIFT վճարումների համակարգից անջատելու հնարավորությունը.

«Ես մեկ օր անցկացրեցի Դավոսում, Բեռլինի հանդիպումից հետո հանդիպեցի բազմաթիվ ղեկավարների: Այնտեղ արդեն կանխատեսվում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն անկում կապրի 6-8 տոկոսով: Իսկ եթե անջատեն SWIFT-ը, ապա Ռուսաստանին կսպասի տնտեսական կոլապս»:

Նախորդ տարվա աշնանը Եվրախորհրդարանը քննարկել է Ռուսաստանը SWIFT վճարումների համակարգից անջատելու հնարավորությունը, սակայն այն ժամանակ որոշվել է, թե դա կլինի չափազանց խիստ պատիժ Ռուսաստանի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս