
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հունվարի 29-ին կանցկացվեն Ստամբուլում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների կարևոր փուլերից մեկը հունվարի 29-ին անցկացվելու է Ստամբուլում: «Միջուկային» բանակցություններին մասնակցելու են Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի փոխարտգործնախարարները:
Այս մասին Ցյուրիխում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Նա կառուցողական է գնահատել ժնևյան բանակցությունները: Արաղչին ընդգծել է, որ շատ բարդ է կարճ ժամանակում արդյունք գրանցելը, սակայն կողմերը լրջորեն շարունակում են բանակցությունները:
Բանակցությունների նպատակով Արաղչին ժամանելու է Ստամբուլ: Իրանն ու «Վեցյակը» նախորդ տարվա նոյեմբերի վերջին պայմանավորվել են իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության գալ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը: Դեկտեմբերի 17-ին ու հունվարի 18-ին Ժնևում անցկացված բանակցություններն ավարտվել են անարդյունք: