Բաժիններ՝

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, որը կավարտվի հունվարի 30-ին: Նստաշրջանի կենտրոնական թեմաներն են լինելու Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը, Փարիզի ահաբեկչությունները և ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը:

2014 թվականին Ուկրաինայի դեպքերի պատճառով ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը զրկել են ձայնի իրավունքից, կանոնադրական մարմինների նիստերին և վեհաժողովի մոնիթորինգային գործունեությանը մասնակցելու իրավունքից: Դրանից հետո ռուսական պատվիրակությունը լքել էր նիստերի դահլիճը:

Կանոնների համաձայն՝ ձմեռային նստաշրջանի ժամանակ թարմացվում են բոլոր պատվիրակությունների լիազորությունները: ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ժամանակ ուշադրության կենտրոնում է գտնվելու Ուկրաինայում տիրող իրավիճակը: Մասնավորապես, հունվարի 28-ին բրիտանացի Ջիմ Շերիդանը զեկույց կներկայացնի ուկրաինացի փախստականների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս