
Հունաստանի վարչապետն ընդունել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ, աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարասն ընդունել է խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը և հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Սիրիզա» ձախ արմատական կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:
Սամարասը հունական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հույն ժողովուրդն ասել է իր խոսքը, և իրենք հարգում են այդ որոշումը: Նա խոստացել է, որ իր կուսակցությունը վճռորոշ դեր կխաղաղ խորհրդարանում և կշարունակի եվրոպական կուրսը:
Վերջին հաշվարկներով՝ «Սիրիզան» ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների մոտ 36 տոկոսը, իսկ «Նոր ժողովրդավարությունը»՝ ավելի քան 28 տոկոսը: Փորձագետները կանխատեսում են, որ ձախ արմատականները 300 հոգանոց հունական խորհրդարանում կստանան 9 մանդատ ավելի՝ համեմատած աջակենտրոնների հետ: