Բաժիններ՝

Պորոշենկոն պայմանավորվել է Ժնևյան ձևաչափով բանակցություններ անցկացնելու շուրջ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանավորվածություն է ձեռք բերել Ժնևյան ձևաչափով բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնց մասնակցելու են Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Պորոշենկոն Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, Եվրոպական խորհրդրի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ:

Պորոշենկոն անդրադարձել է Մարիուպոլի վրա կատարված հարձակմանը` ընդգծելով, որ դրա հետևանքով զոհվել են տասնյակ և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ` խոստանալով, որ զինյալները կպատժվեն դրա համար:

Պորոշենկոն հավելել է, որ իրենք քայլեր են ձեռնարկելու, որպեսզի աշխարհն այսպես կոչված «ԴԺՀ»-ին ու «ԼԺՀ»-ին ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031