Բաժիններ՝

Գերմանիան դադարեցրել է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիային

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ` Գերմանիան մերժել է Սաուդյան Արաբիային սպառազինություն մատակարարելու մասին գերմանական պաշտպանական ձեռնարկությունների բոլոր հայտերը:

Համապատասխան որոշումն ընդունվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու կառավարության ութ անդամների մասնակցությամբ նիստում, որն անցկացվել է չորեքշաբթի: Նման որոշման պատճառ է դարձել Մերձավոր Արևելքում տիրող անկայուն իրավիճակը:

Բեռլինում մտավախություն ունեն, որ գերմանական սպառազինությունն ի վերջո կարող է հայտնվել տարածաշրջանում գործող ահաբեկիչների ձեռքը: Թերթը հիշեցնում է, որ Գերմանիան 2013 թվականին հավանության է արժանացրել 360 միլիոն եվրոյի սպառազինության մատակարարումը Սաուդյան Արաբիային:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Սաուդյան Արաբիան պատրաստ է Բեռլինից 2.5 միլիարդ եվրոյով գնել 5 սուզանավ: Գերմանիան զենքի մատակարարման ծավալով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը` զիջելով ԱՄՆ-ին ու Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս