Բաժիններ՝

«ԱրմենՏել»-ը կարդիականացնի մարզային հեռախոսագծերը

Մինչև 2015 թ. սեպտեմբերի 3-ը «ԱրմենՏել» ընկերությունը պարտավոր է արդիականացնել կամ այլ տեխնոլոգիական լուծումներով փոխարինել Հայաստանի մարզերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը` հնարավորություն ընձեռելով այդ հեռախոսագծերով ստանալու լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ: «ԱրմենՏելի» այս պարտավորության կատարման հարցը քննարկվելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջիկա նիստում, հունվարի 27-ին:

Սակայն ընկերությունն ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ կկարողանա մատուցել միայն ՀԾԿՀ սահմանած ցուցակում նշված բնակավայրերում: Թե ո՞ր բնակավայրերում «ԱրմենՏելը» չի կարողանա նշված ծառայությունը մատուցել, պարզ չէ, քանի որ ՀԾԿՀ որոշման նախագծին այդ ցուցակը կցված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս