Բաժիններ՝

ԵՄ-ը ՌԴ-ին կոչ է արել ամբողջովին ճանաչել մինսկյան համաձայնագրերի իրագործման պատասխանատվությունը

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ-ը Ռուսաստանին կոչ է արել ստանձնել Մինսկյան հուշագրի իրագործման պատասխանատվությունը` Ուկրաինայի արևելքում բռնությունների դադարեցումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին.

«Վերջին էսկալացման համար պատասխանատուներն այժմ պետք է ցույց տան, որ նրանք լուրջ են տրամադրված քաղաքական որոշումների մասին ստանձնած պարտավորությունների հարցում և կանեն ամեն հնարավոր բան` դադարեցնելու համար բռնությունները` ներառյալ ծանր սպառազինության անհապաղ հետ քաշումը և Մինսկյան համաձայնագրերով նախատեսված շփման գծի նկատմամբ հարգանք ցուցաբերելը:

Մենք հատկապես Ռուսաստանին կոչ ենք անում ամբողջովին ճանաչել իր պատասխանատվությունը»: Մողերինին դատապարտել է երեկ Դոնեցկում անցկացված գերիների հրապարակավ շքերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031