
Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեի հանդիպումը: Այդ մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պլանն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Կողմերը պայմանավորվել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին, Կրակովում: