Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը պատմել է, թե ինչպես են Ռուսաստանում անցկացվում նախագահական ընտրությունները

Business Insider-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կանադայի Վիննիպեգ քաղաք կատարած այցի ժամանակ պատմել է, թե ինչպես են Ռուսաստանում տեղի ունենում նախագահական ընտրությունները:

Երբ Քլինթոնին հարցրել են  2016 թվականին պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, նա պատասխանել է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի ընտրական կոնկրետ գործընթաց:

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահական ընտրությունների միջև տարբերությունն ի ցույց դնելու համար, նա առաջարկել է պատկերացնել Պուտինի ներքին երկխոսությունը.

«Մի անգամ նա ասում է ինքն իրեն. «Վլադիմի´ր, դու կցանկանա՞ս վերստին դառնալ նախագահ: Կարծում եմ, որ կցանկանայի: Ինչու մենք պարզապես չհայտարարենք այդ մասին: Ասենք Դմիտրիին, որ նա դառնալու է վարչապետ: Հիանալի գաղափար է»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս