Բաժիններ՝

Մադուրոն լատինամերիկյան 3 երկրի նախկին ղեկավարներին կասկածում է Վենեսուելայի դեմ դավ նյութելու մեջ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն լատինամերիկյան երեք երկրների նախկին ղեկավարներին կասկածում է իր երկրի դեմ դավ նյութելու մեջ:

Խոսքը գնում է Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի, Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պիներայի ու Կոլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանայի մասին: Նրանք Մադուրոյի ուշադրության ներքո են հայտնվել այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ նախկին նախարարները մտադիր են մասնակցել ընդդիմության կազմակերպած սեմինարին:

Ակնկալվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 26-ին, Կարակասում: Մադուրոն հայտարարել է, որ նրանք աջակցելու են գալիս աջ խմբի, որը հայտնի է արյունալի հեղաշրջումների մասին իր կոչերով:

Մադուրոն հավելել է, որ եթե երկրում տեղի ունենան լուրջ իրադարձություններ, ինչպիսին է պետական հեղաշրջումը, ապա նախկին նախագահների ձեռքերը թաթախված կլինեն արյան մեջ: Բացի այդ, նա Կալդերոնին մեղադրել է մեքսիկական նարկոկարտելների հետ կապերի մեջ, իսկ Պիներային հռչակել է Չիլիի նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի համակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս