
Ռուսաստանը 2014 թվականի արդյունքներով նավթի ոլորտում դարձել է Չինաստանի երրորդ խոշոր մատակարարը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014 թվականի արդյունքներով դարձել է Չինաստանին նավթ մատակարարած երրորդ խոշոր երկիրը: Նախորդ տարի Չինաստանը Ռուսաստանից ներկրել է 33.1 միլիոն տոննա նավթ: Այդ մասին են վկայում Չինաստանի Մաքսային գլխավոր վարչության տվյալները:
Գործակալությունն ընդգծում է, որ ավելի վաղ նավթի մատակարարման հարցում Չինաստանի երրորդ խոշոր գործընկերն Օմանն էր: Առաջատարը Սաուդյան Արաբիան է, որը նախորդ տարի Չինաստան է արտահանել 49.7 միլիոն տոննա նավթ: Երկրոդ տեղում Անգոլան է՝ 40.6 միլիոն տոննա նավթ: Անգոլային է բաժին ընկել Չինաստանի ներկրած ողջ նավթի 13 տոկոսը: