
Գարիբաշվիլին Դավոսում հանդիպել է Դավութօղլուի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները. «Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարության համաձայն՝ Վրաստանը հատուկ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա խորացմանը:
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսական համագործակցության հարցերին, ընդգծվել է, որ Թուրքիան Վրաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկեր է»: