Բաժիններ՝

Գարիբաշվիլին Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հրավիրել է Վրաստան:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը. «Վրաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահին հրավիրել է Վրաստան: Կողմերը քննարկել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները և դիտարկել են ռազմավարական համագործակցությունը»:

Գարիբաշվիլին ու Ալիևը ցանկություն են հայտնել խորացնելու երկու երկրների համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ու էներգետիկ ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031