Բաժիններ՝

Գյումրիում միկրոավտոբուս է կողաշրջվել, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան. ԳԱԼԱ

Այսօր երեկոյան ժամը 17:40-ի սահմաններում Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Անի թաղամասում՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց, իրար են բախվել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետեւանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, դեպքի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանները մեզ փոխանցեցին, որ ավտովթարի արդյունքում տուժածներ չկան, մարդատար «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում ուղեւորներ չեն եղել, եւ որ երկու մեքենաների վարորդներն էլ բարեբախտաբար վնասվածքներ չեն ստացել: Կրած վնասը միայն նյութական է:

Շարունակությունը և լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս