![](/banners/BeFunky-design.jpg)
Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանում արգելել հղիության արհեստական ընդհատումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_21cfad21f8bd92f56660fcf8f0935d6e.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Պետդումայուն ունեցած ելույթում առաջարկել է Ռուսաստանում արգելել հղիության արհեստական ընդհատումը: Նա հիմարություն է որակել այն հակափաստարկը, թե տվյալ դեպքում կաճեն նմանատիպ ընդհատակյա գործողությունները.
«Դրանց համար նույնպես գումար են վճարում: Օրինական մանկասպանության գործողության գինը պետք է լինի նույնը, ինչպես և ընդհատակյա գործողության դեպքում է: Սակայն ոչ հարկ վճարողների հաշվին: Եթե հաջողվի կրկնակի կրճատել հղիության արհեստական ընդհատումների թիվը, ապա մենք կունենանք կայուն ու հզոր ժողովրդագրական աճ: Այդ չարիքը հաղթահարելու համար պահանջվում են համալիր միջոցներ»:
Կիրիլն այդ միջոցների թվում նշել է ընտանիքներին բնակարանով ապահովելը, բազմազավակ ընտանիքներին նյութապես աջակցելը, առողջապահական համակարգի աշխատանքում էթնիկ նորմեր մտցնելը, որոնք բժիշկներին կմղեն մտահոգվելու բեղմնավորված երեխայի կյանքը պահպանելու համար:
Կիրիլը քննադատել է փոխնակ մայրությունը՝ հայտարարելով, որ այն խեղաթյուրում է «մայր» հասկացությունը: Պատրիարքը կարծիք է հայտնել, որ փոխնակ մայրությանը որպես այլընտրանք կարող է հանդիսանալ որբերին որդեգրելն ու նրանց դաստիարակելը: