Ռոուհանին կարող է մասնակցել Ուֆայում կայանալիք ՇՀԿ-ի գագաթաժողովին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են ՇՀԿ-ի գագաթաժողովին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի մասնակցելու հնարավորությունը, որն անցկացվելու է ընթացիկ տարվա հուլիսին, Ուֆայում: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչպես երբեք. «Դա են հաստատում նախորդ տարվա արդյունքները, որը նշանավորվեց բոլոր ուղղություններում երկկողմ շփումների զգալի ակտիվացմամբ: Տեղի ունեցան տարբեր մակարդակի մեծ թվով այցեր: Ակնկալում ենք, որ այդ միտումը կշարունակվի նաև այս տարի»:

Ճաղարյանն ընդգծել է, որ նախորդ տարի Ռուսաստանի ու Իրանի նախագահները երեք հանդիպել են միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում, և բացի այդ, նրանք կանոնավոր հեռախոսային շփումների մեջ են միմյանց հետ: Ճաղարյանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընթացիկ տարում այցելի Իրան:

Տեսանյութեր

Լրահոս