Բաժիններ՝

2016 թվականի սկզբին մեկ բարել նավթի գինը կկազմի 80 դոլար. Moody`s

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գինը կաճի մինչև ընթացիկ տարվա կես, իսկ մինչև 2016 թվականի սկիզբն այն կհասնի մինչև մեկ բարել նավթի համար 80 դոլարի մակարդակի: 2018 թվականից հետո նավթի գինը կկազմի ավելի քան 100 դոլար: Այս մասին նշված է Moody`s-ի վերլուծական հաշվետվությունում:

Moody`s-ի փորձագետները կարծում են, որ մինչև 2015 թվականի կեսերն ամերիկյան ընկերությունները նավթի ցածր գների պատճառով հարկադրված կլինեն կրճատել նավթի արդյունահանման ոլորտում ներդրումների ծավալը, ինչը կհանգեցնի նավթի նախկին գնի (մեկ բարելի համար 100 դոլար) վերականգնմանը:

Moody`s-ի կարծիքով՝ նավթի ներկայիս ցածր գնի պատճառն ԱՄՆ-ում, Լիբիայում ու Իրաքում նավթարդյունահանման էական աճն է, ինչը խախտել է նավթի համաշխարհային առաջարկի ու պահանջարկի հաշվեկշիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս