Բաժիններ՝

Ջեբ Բուշն ու Միթ Ռոմնին այս շաբաթ ոչ պաշտոնական հանդիպում կունենան Յուտայում. աղբյուր

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն ու 2012 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին այս շաբաթ ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնելու Յուտայում:

Այս մասին հայտնել են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում թերթի աղբյուրները: Չի բացառվում, որ Բուշն ու Ռոմնին կգտնեն հաջորդ տարվա նախագահական ընտրություններում մրցակցությունից խուսափելու եղանակը:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հանդիպման նախաձեռնողը եղել է Ջեբ Բուշը, ով նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել է իր նախագահական հավակնությունների մասին: Դրանից հետո իր 2016 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին հայտարարեց Միթ Ռոմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս