Բաժիններ՝

Ռուսաստանը սկսել է կառուցել Ուկրաինայի տարածքը շրջանցող երկաթուղի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը սկսել է կառուցել Ուկրաինայի տարածքը շրջանցող երկաթուղի: Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինը:

Վերջինս դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանում մշտապես գոյություն է ունեցել այդ հարցը՝ երկաթուղիների ռազմավարական զարգացման համար: Յակունինը երեկ հայտարարել է, որ այժմ իրենք ձեռնամուխ են լինում Ուկրաինայի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցմանը:

Նա հավելել է, որ «Ռուսաստանի երկաթուղիները» պլանավորում են օգտագործել երկհարկ վագոններ, ինչը կարող է ուղեվարձը նվազեցնել 30 տոկոսով: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ նոր երկաթուղին հնարավորություն կտա Ռուսաստանի հարավ ուղևորվող գնացքներին չհատել Ուկրաինայի տարածքը, և որ դրա կառուցումը կավարտվի մինչև 2018 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս