![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինացի զինվորականները լքել են Դոնեցկի օդանավակայանի տարածքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_d1fa0c887d60a4580f66bd33193a2f25.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները լքել են Դոնեցկի օդանավակայանի տարածքը: Այս մասին նշված է ուկրաինական «Ազով» կամավորական գումարտակի Facebook-յան էջում: Դրանում նշված է հետևյալը.
«Ինչպես հայտնի է, Դոնեցկի օդանավակայանը պաշտպանող ուկրաինացի զինվորականները հարկադրված են եղել հանձնել այն, ինչը դեռևս մեկ տարի առաջ հիանալի, ժամանակակից օդանավակայան էր:
Հերոսական պաշտպանության ժամանակաշրջանը շարունակվեց 242 օր: Դա ավելին է, քան Մոսկվայի ու Ստալինգրադի պաշտպանությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին»: Դոնեցկի օդանավակայանի կորուստն անցած գիշեր խոստովանել է նաև ուկրաինական Censor.net պորտալի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:
Վերջինս օդանավակայանի կորստյան համար մեղավոր է համարել Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյին: Բուտուսովը խոստացել է իր դիրքորոշումը ներկայացնել Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը: