Բաժիններ՝

Տասնյակ երկրներ ցանկանում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ. Լավրով

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2014 թվականին ՌԴ ԱԳՆ-ի գործունեությունը:

Իր ելույթում Լավրովն անդրադարձել է նաև ԵՏՄ-ին. «ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումը, որն ամբողջական ձևաչափով սկսեց գործել 2015 թվականի հունվարի 1-ից, դարձավ հետխորհրդային տիրույթում ինտեգրման առաջխաղացման խոշոր քայլ:

Հունվարի 2-ից ԵՏՄ-ի լիիրավ անդամ դարձավ Հայաստանը: Մոտ ժամանակներս կավարտվի այդ միությանը Ղրղզստանի անդամակցության ձևակերպումը: Անկասկած է, որ բավական ցուցադրական է այն հետաքրքրությունը, որը մենք մեր բազմաթիվ գործընկերներից զգում ենք այդ գործընթացի հանդեպ:

Մենք ողջունում ենք ԵՏՄ-ի հետ համագործակցություն սկսելու տարբեր երկրների ձգտումը: Արդեն մի քանի տասնյակ երկրներ ցանկություն են հայտնել քննարկումներ սկսել միավորման հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հնարավորության շուրջ»:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Լավրովը հիշեցրել է, որ նախորդ տարի ՀԱՊԿ-ում նախագահել է Ռուսաստանը, և այդ ժամանակ նա լուրջ ուշադրություն է հատկացրել կազմակերպության արդյունավետության, օպերատիվ արձագանքման մեխանիզմների կատարելագործման ու խաղաղապահ պոտենցիալի բարձրացման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս