Բաժիններ՝

Մեկ բարել նավթի գինն այլևս չի կազմի 100 դոլար. Մադուրո

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մեկ բարել նավթի գինն այլևս երբևէ չի արժենա 100 դոլար: Մադուրոն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանին տարեկան հաշվետվություն ներկայացնելու ժամանակ.

«Նավթի գներն այլևս չեն վերադառնա 100 դոլարի նշաձողին: 2015 թվականը Վենեսուելայի համար կդառնա մարտահրավերների տարի: Մենք բյուջեն մշակել ենք՝ ելնելով մեկ բարելի համար 60 դոլար գնից: Իսկ ներկայումս այն արժե 40 դոլար»:

Մադուրոն խոստացել է խիստ վերահսկողություն հաստատել սննդամթերքի մատակարարումների ու բաշխման վրա և խստապես պատժել օրինախախտներին: Մադուրոն Վենեսուելայում ապրանքների դեֆիցիտի համար մեղադրել է ընդդիմությանը:

Վենեսուելայում արդյունահանվող նավթի 95 տոկոսն արտահանվում է: Նավթի կտրուկ գնանկման հետևանքով 2014 թվականին Վենեսուելայում ինֆլյացիայի մակարդակը գերազանցել է 63 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031