Բաժիններ՝

Բուլղարիան մտադիր է շարունակել «Հարավային հոսք» գազատարի կառուցումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիան մտադիր է առաջնահերթ կարգով շարունակել «Հարավային հոսք» գազատարի կառուցումը՝ եվրոպական օրենսդրությանն ամբողջովին համապատասխան:

Այդ մասին նշված է երեկ հաստատված «2014-2018 թվականներին Բուլղարիայի կայուն զարգացման կառավարական ծրագրում»: Բուլղարիայի փոխվարչապետ Ռումյան Բիչվարովը հայտարարել է, որ իրենք ընդունել են նման որոշում, քանի որ ցայսօր իրենք պաշտոնական իրազեկում չեն ստացել նախագծի դադարեցման մասին:

«Հարավային հոսք» գազատարի կաառուցումը դադարեցվել է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հայատարարեց, որ Ռուսաստանը մտադիր է դրա փոխարեն նոր գազատար կառուցել դեպի Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս