Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է 5.5 միլիարդ դոլար. Էրդողան

Թուրքական Milli թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 350.000 մարդ, իսկ ավելի քան 7 միլիոն մարդ էլ հարկադրված է եղել հեռանալ սեփական տներից: Էրդողանի խոսքերով՝ Սիրիայում օրական զոհվում են տասնյակ մարդիկ՝ մուսուլմաններ:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայում ապաստան է գտել 1.7 միլիոն սիրիացի, որոնց վրա Թուրքիայի կառավարությունը ծախսել է 5.5 միլիարդ դոլար: Էրդողանը մանրամասնել է, որ իրենք ստացել են միայն 250 միլիոն դոլարի օգնություն՝ կապված սիրիացի փախստականների հետ:

Էրդողանը հայտարարել է, որ Լիբանանում գտնվում են նույնչափ սիրիացի փախստականներ, իսկ Հորդանանում նրանց թիվը կազմում է մոտ 1 միլիոն մարդ: Էրդողանի խոսքերով՝ «Իսլամական պետությունը» գրավել է հարևան Իրաքի տարածքի 40 տոկոսը՝ իր գործունեությունը ծավալելով նաև Սիրիայում:

Տեսանյութեր

Լրահոս