Բաժիններ՝

Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարին կհատկացնի հավելյալ 425 միլիոն եվրո

BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի համար կհատկացնի հավելյալ 425 միլիոն եվրո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

Նա ընդգծել է, որ ծախսերի մեծացումն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը պայքարի ծայրահեղականների կողմից աճող սպառնալիքի դեմ, քանի որ միայն Ֆրանսիայում անհրաժեշտ է դիտարկման ներքո պահել 3000 մարդու:

Ֆրանսիայի կառավարության այս նոր պլանները դարձան ոչ վաղ անցյալում Փարիզում գրանցված ահաբեկչությունների պատասխանը, որոնց զոհ գնաց 17 մարդ:

Վալսը հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ներգրավված աստորաբաժանումները կլինեն առավել լավ սպառազինված ու պաշտպանված, ինչը մասնավորապես վերաբերվում է զրահաբաճկոններին. «Մենք անզիջում պայքար կմղենք ահաբեկչության դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս