Դժբախտաբար ներկայումս աշխարհի ճակատագիրը կախված է 5 երկրից. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մուսուլմանական երկրները «պետք է» իրենց ծանրակշիռ խոսքն ասեն ՄԱԿ-ում. «Աշխարհը չի կարող հույսեր կապել այդ կազմակերպության արդարության հետ:
Մուսուլմանական երկրները պետք է պայքարեն այդ կառույցում իրենց իրավունքների համար: Դժբախտաբար, ներկայումս աշխարհի ճակատագիրը կախված է 5 երկրից, որոնք հանդիսանում են ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա): Աշխարհն ավելին է, քան 5 երկիրը: Արդեն չեն գործում Առաջին համաշխարհային պատերազմի պայմանները:
Այդ 5 երկրների թվում կա՞ իսլամական պետություն: Աշխարհամասերի առումով ներկայացված են Եվրոպան, Ասիան ու Ամերիկան: Մյուս աշխարհամասերից կա՞ ներկայացուցիչ: Ողջ աշխարհը հանձնել են այս 5 երկիրին: Եթե մուսուլմանական երկրներն իրենք չպայքարեն իրենց իրավունքների համար, ապա ոչ ոք դա չի անի նրանց փոխարեն»: