Պուտինն ընթացիկ տարում առաջինը կմեկնի Հունգարիա
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Հունգարիա, ինչը կհանդիսանա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից 2014 թվականի հունվարի 14-ին Մոսկվա կատարած այցի պատասխանը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Հունգարիան հուսով է, որ Ռուսաստանի նախագահը երկիր կայցելի գարնանը: Դա կլինի Պուտինի երկրորդ այցը Բուդապեշտ: Նախորդ այցը տեղի է ունեցել 2006 թվականի փետրվարին:
Բացի այդ, դա կդառնա ընթացիկ տարում Վլադիմիր Պուտինի արտասահմանյան առաջին այցը: Պուտինը հուսով է պահպանել ու մեծացնել ռուս-հունգարական հարաբերությունների պոտենցիալը: Այդ մասին նա նշել է Վիկտոր Օրբանին հղած ամանորյա շնորհավորանքում:
Նախորդ տարի Մոսկվայում Օրբանի հետ հանդիպման աժամանակ էլ Պուտինը հայտարարել էր, որ Հունգարիան Ռուսաստանի կարևոր գործընկերն է, որի հետ պահպանվում են առևտրային-տնտեսական ակտիվ կապեր: